Խորթվաթիան և Շվեյցարիան գրեթե ապահովել են տեղը ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունում:
Աշխարհի առաջնության անցումային խաղերի շրջանակում, Բելֆաստում մրցել են Հյուսիսային Իռլանդիայի ու Շվեյցարիայի հավաքականները:
Հյուրերի տարածքային ու խաղային առավելությամբ անցած մրցավեճի ելքը որոշել է 58-րդ րոպեին իրացված 11-մետրանոց հարվածը: Նշակետից անվրեպ է եղել «Միլանի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը:
Շվեյցարիայում կայանալիք պատասխան խաղը նախանշված է նոյեմբերի 12-ին:
Եվրոպական գոտու ընտրական փլեյ-օֆ փուլի 1-ին խաղում խորվաթները հաղթեցին Հունաստանին: Սեփական հարկի տակ նրանք 4:1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ: