Լիբիայում անօրեն ներգաղթյալներին վաճառում են որպես ստրուկների. CNN
Լիբիայում անօրեն ներգաղթյալներին վաճառում են որպես ստրուկների,- այս մասին հատուկ ռեպորտաժ է տարածել CNN հեռուստաալիքը, որի լրագրողը լիբիայում իրականացրել է լրագրողական հետաքննություն և ներկա է գտնվել անօրինական աճուրդին:
Հետաքննության համաձայն աճուրդը անց է կացվում Տրիպոլիի մոտակայքում բարձիթողի արված պահեստում: CNN-ի լրագրողի փոխանցմամբ մոտ 10 րոպե տևած աճուրդի ընթացքում վաճառել են տասնյակ մարդկանց: Ներգաղթյալների միջին գինը 400 դոլար է:
Նշենք, որ տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ Լիբիայի տարածքով փորձում են դուրս գալ միջերկրական ծով, որից հետո հասնել Եվրոպա:
Սակայն վերջին ժամանակներին Լիբիայի առափնյա պաշտպանության ծառայությունը Իտալացի գործընկերների հետ համատեղ ակտիվացրել են պարեկությունը, որի հետևանքով ներգաղթյալների քանակը նվազել է:
CNN-ը ձեռք բերված տեսանյութը փոխանցել է Լիբիայի իշխանություններին, որոնք իրենց հերթին խոստացել են հետաքննել այդ փաստը:
Հեղինակ -
Edgar Barsegyan