Իսպանիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող երիտասարդ է ձերբակալվել
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձի:
Երկրի ներքին գործերի նախարարության լրատվությամբ ձերբակալվածը 28-ամյա իսպանացի է, ով զբաղված է եղել քարոզով: Նա ուղիղ կապ է ունեցել Սիրիայում գործող ահաբեկիչների հետ:
Նշենք, որ Իսպանիայում 2015 թվականի հունիսի 26-ից հետո հայտարարված է ահաբեկչության վտանգի չորրորդ մակարդակը:
Նշված ժամանակահատվում Իսպանիայում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 208 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan