Իսպանիայի վարչապետը ճգնաժամից հետո առաջին անգամ ուղևորվել է Կատալոնիա
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը այն բանից հետո ինչ Մադրիդն ուղիղ կառավարում է մտցրել տարածաշրջանի նկատմամբ առաջին անգամ այցելել է Կատալոնիա։ Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հարյուր հազարավոր կատալոնացիներ ցույց են անցկացրել՝ ձերբակալված տարածաշրջանային պաշտոնյաների ազատ արձակման պահանջով, հայտնում է AFP-ն։
Նշենք, որ Ռախոյը հրապարակային ելույթ չի ունեցել։
Իսպանիայի վարչապետն այց է իրականացնում Կատալոնիա 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ պաշտոնանկ է արել կատալոնացի առաջնորդ Կառլես Պուչդեմոնին, նրա կառավարությանն ու խորհրդարանին, դադարեցրել տարածաշրջանի ինքնավարությունն ու դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ գումարել։
Հեղինակ -
Edgar Barsegyan