Էդուարդ Շևարդնաձեի ընտանիքը դիմել է Վրաստանում Գերմանիայի դեսպանին
Էդուարդ Շևարդնաձեի ընտանիքը դիմել է Վրաստանում Գերմանիայի դեսպանին

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի ընտանիքի անդամները դիմում են Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Փաիչին:

Դիմումը վերաբերում է Թբիլիսիում, Եվրոպայի հրապարակում Բեռլինի պատի հատվածի բացման ժամանակ անցկացված ցուահանդեսին, որտեղ Էդուարդ Շևարդնաձեի նկարը չի զետեղվել:

Էդուարդ Շևարդնաձեի ընտանիքի անդամների դիմումը Առաջին ալիքն ստացել է էլեկտրոնային փոստով:

«Ձերդ գերազանցություն, տիկին Փաիչի, ցանկանում ենք խորը սրտի ցավ արտահայտել Եվրոպայի հրապարակում, Բեռլինի պատի հատվածի բացման շրջանակներում անցկացված ցուցահանդեսի առնչությամբ: Այս ցուցահանդեսին, պատմական լուսանկարների միջև չի հայտնվել մեր պապիկի, Էդուարդ Շևարդնաձեի լուսանկարը:  Այս փաստը ինչպես մարդկային, այնպես էլ պատմական օբյեկտիվ պատմության անտեսում է:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդար կերպով նշեց, որ այդ իրադարձությունը «անոմալ է», կրում է պատմականորեն անարդար բնույթ: Շնորհակալություն նրան, այսպիսի պետական, քաղաքացիական և մարդկային դիրքորոշման համար:

Ձերդ գերազանցություն, հավատում ենք, որ ցուցահանդեսը ծրագրելիս թույլ է տրվել կոպիտ, չարդարացվող սխալ և որ դա գերմանացի ժողովրդը և Գերմանիայի պետության դիրքորոշումը չէ: Հավատում ենք, որ Ձեր կողմից ջանք չեք խնայի, որպեսզի այս ամոթալի թերությունը վերացվի և Վրաստանի և Գերմանիայի միջև առկա ջերմ, ավանդական, բարեկամական և ռազմավարական հարաբերությունները չհայտնվեն ստվերում: 

Հարգանքով՝ Թամար Մոսաշվիլի-Շևարդնաձե

Սոփիո Շևարդնաձե

Մարիամ Շևարդնաձե

Լաշա Շևարդնաձե

Նանուլի Շևարդնաձե»,- նշված է Էդուարդ Շևարդնաձեի ընտանիքի դիմումում:

Թբիլիսիում, Եվրոպայի հրապարակում, նոյեմբերի 9-ին կանգնեցվել է բեռլինյան պատի հատվածը և անցկացվել ցուցահանդես:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դժգոհություն էր հայտնել, որ Բեռլինի պատի հատվածը տեղադրմանը նվիրված ցուցահանդեսին չէր ներկայացվել Էդուարդ Շևարդնաձեի լուսանկարը: