Եվրոպայի հրապարակում կանգնեցվելու է Բեռլինյան պատի մի մասնիկը
Եվրոպայի հրապարակում կանգնեցվելու է Բեռլինյան պատի մի մասնիկը

Այսօր, ժամը 18:00-ին Եվրոպայի հրապարակում կանգնեցվելու է Բեռլինյան պատի մի մասնիկը, որը որպես վրաց-գերմանական բարեկամության խորհրդանշան, 2017 թվականի հունիսի 16-ին Բեռլին կատարած այցի ժամանակ նվիրել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Պատի կանգնեցման արարողությանը ներկա են գտնվելու վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, նախարարներ, Վրաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանը, Գերմանիայում Վրաստանի դեսպանը և այլ պաշտոնատար անձինք: