Գիորգի Կվիրիկաշվիլին ստորագրել է նախարարական կաբինետում կադրային փոփոխությունների հրամանագիրը
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ստորագրել է նախարարական կաբինետում կադրային փոփոխությունների հրամանագիրը:
Կառավարության ղեկավարի կարգադրությամբ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է Դմիտրի Քումսիշվիլին, Ներքին գործերի նախարարի և փոխվարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիան, ֆինանսների նախարարությունը ղեկավարելու է Մամուկա Բախտաձեն, իսկ կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Միխեիլ Չխենկելին:
Վարչապետի մեկ այլ կարգադրությամբ Ներքին գործերի նակին նախարար Գիորգի Մղեբրիշվիլին նշանակվել է պետական անվտանգության և ճգնաժամների կառավարման խորհրդի քարտուղարի պաշտոնում:
Հեղինակ -
Edgar Barsegyan