Բրիտանացիները զանգվածաբար գնում են տոնածառի ալկոհոլով խաղալիքները
Բրիտանացիները զանգվածաբար գնում են տոնածառի ալկոհոլով խաղալիքները

Մեծ Բրիտանիայի առցանց-խանութներից մեկում Նոր տարուն ընդառաջ յուրահատուկ նորույթ է հայտնվել՝ տոնածառի խաղալիքներ, որոնց մեջ կարելի է ալկոհոլ լցնել: Այս մասին հայտնում է Nation News-ը:

Խաղալիքները նախատեսվում են միայն չափահասների համար: Կան ջինով, վիսկիով կամ օղիով խաղալիքներ:

Մեկ խաղալիքը 20 ֆունտ արժե:

Խանութի աշխատակիցները պատմել են, որ շուտով խաղալիքները հասանելի կլինեն ոչ միայն անգլիացիներին, այլև այլ երկրների գնորդներին: