Զատկական տոների օրերին մունիցիպալ տրանսպորտը լինելու է անվճար
Զատկական տոների օրերին մունիցիպալ տրանսպորտը լինելու է անվճար

Զատկական տոների կապակցությամբ, մայրաքաղաքի կառավարության որոշմամբ, ապրիլի 27-ի ժամը 23:00-ից մինչև ապրիլի 28-ի 04:00-ն մետրոն աշխատելու է անվճար,- այս մասին հայտարարել է տրանսպորտի քաղաքային ծառայության ղեկավար, Մամուկա Մումլաձեն:

Ինչպես նշել է Մումլաձեն, զատկական տոների պատճառով մշակվել է ավտոբուսների 8 հավելյալ ուղի, որոնք տեղաշարժվելու են մետրոներից դեպի գերեզմանատներ:

«Այս մետրոկայաններն են՝ Վարկեթիլին, Դիդուբեն, Կայարանի հրապարակը, Մարջանիշվիլին և Սարաջիշվիլին: Դրա հետ մեկտեղ Աֆրիկայի թաղամասի հարակից տարածքներից ավտոբուսները ուղևորվելու են դեպի գերեզմանատներ: Ընդհանուր առմամբ 8 ուղի է: Ապրիլի 28-ի ժամը 20:00-ից աշխատելու է 60 միավոր ավտոբուս իսկ ապրիլի 29-ին 80 միավոր: Ապրիլի 28-29-ին երթևեկությունը լինելու է անվճար»,-հայտարարել է Մումլաձեն: