Յոսեբ Դվալիշվիլիի ձերբակալության մասին արդեն տեղեկացրել ենք Ժնևյան բանակցությունների համանախագահներին և գործընկերներին. Լաշա Դարսալիա
Յոսեբ Դվալիշվիլիի ձերբակալության մասին արդեն տեղեկացրել ենք Ժնևյան բանակցությունների համանախագահներին և գործընկերներին. Լաշա Դարսալիա

Դիդի Մեջվրիսխևի գյուղի բնակիչ, Յոսեբ Դվալիշվիլիի ձերբակալության մասին արդեն տեղեկացրել ենք Ժնևյան բանակցությունների համանախագահներին և գործընկերներին,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Լաշա Դարսալիան հայտարարել է ռուս զինվորականների կողմից Վրաստանի քաղաքացու ձերբակալության փաստը մեկնաբանելիս:

Ռուս զինվորականները բռնազավթված գծի մոտ, օկուպացված Արցևի գյուղի տարածքում ձերբակալել են Վրաստանի  քաղաքացու, Դիդի Մեջվրիսխևի գյուղի բնակիչ, Յոսեբ Դվալիշվիլուն: ՊԱԾ-ի լրատվությամբ նա տեղափոխվել է Ցխինվալի մեկուսարան:

Ռուս զինվորականները Վրաստանի յոթ քաղաքացու են ձերբակալել նաև օգոստոսի 17-ին: Ձերբակալվածները Ախալուբանի գյուղի բնակիչներ են։ Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, ձերբակալվածները այցելել էին սուրբ Գիորգիի անվան եկեղեցի, որը գտնվում է բռնազավթբած գծի մոտակայքում։