Եվրամիությունը  աջակցում է քիմիական զենքի օգտագործման կանխարգելմանն ուղղված բոլոր ջանքերին. Ֆեդերիկա Մոգերինի
Եվրամիությունը  աջակցում է քիմիական զենքի օգտագործման կանխարգելմանն ուղղված բոլոր ջանքերին. Ֆեդերիկա Մոգերինի

Սիրիայի վրա հրթիռային հարձակման կապակցությամբ հայտարարություն է տարածել, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով  Եվրամիության գերագույն հանձնակատար, Ֆեդերիկա Մոգերինին:

Մոգերինիի հայտարարության մեջ ասված է, որ Եվրամիությունը տեղյակ է եղել Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարվածների մասին։ Նրա խոսքերով  այդ միջոցների միակ նպատակը, Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի հետագա կիրառումը կանխարգելելն էր:

«Եվրամիությունը դատապարտում է Սիրիայի ռեժիմի կողմից քիմիական զենքի օգտագործման փաստը, որը հաստատված է քիմիական զենքը արգելող կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ հետաքննչական մեխանիզմներով, որի մասին վերջին ամիսներին ստացվել են մշտական լուրեր, արևելյան Ղուտից և Սիրիայի այլ շրջաններից, այդ թվում Դումայից:

Եվրամիությունը տեղյակ է եղել Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարվածների մասին։ Դրա միակ նպատակը Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի հետագա կիրառումը կանխարգելելն էր:

Եվրամիությունը  աջակցում է քիմիական զենքի օգտագործման կանխարգելմանն ուղղված բոլոր ջանքերին»,-ասված է Մոգերինիի հայտարարության մեջ:

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատարը, խոր ցավ է արտահայտել, որ միասնական հետաքննչական մեխանիզմների մանդատը, որը քիմիական հարձակման մեղավորների հայտնաբերման նպատակով, ստեղծվել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2235 բանաձևով, 2017 թվականի նոյեմբերից հետո չի նորացվել:

Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային: