Խորհրդարանում ասում են, որ բոլոր այն անձինք, ովքեր սեպտեմբերի 5-ից հետո շփվել է պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլիի հետ, կանցնի ինքնամեկուսացման մեջ և կհետազոտվի, իսկ շենք մտնող անձինք կանցնեն ջերմասքրինինգ
Խորհրդարանում ասում են, որ բոլոր այն անձինք, ովքեր սեպտեմբերի 5-ից հետո շփվել է պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլիի հետ, կանցնի ինքնամեկուսացման մեջ և կհետազոտվի, իսկ շենք մտնող անձինք կանցնեն ջերմասքրինինգ

Խորհրդարանում ասում են, որ բոլոր այն անձինք, ովքեր սեպտեմբերի 5-ից հետո շփվել է պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլիի հետ, կանցնի ինքնամեկուսացման մեջ և կհետազոտվի:

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, օրենսդիր մարմնի շենքում շարունակվելու է պարբերաբար ախտահանումը և վերահսկվելու է շնչադիմակի օգտագործման պահանջը:

«Ինչպես հայտնի է, պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլու մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականի համաձայն, բոլոր այն անձինք, ովքեր սեպտեմբերի 5-ից հետո շփվել են պատգամավորի հետ, անցնելու են ինքնամեկուսացման ռեժիմի և հետազոտվելու են:

Պատգամավորի աշխատանքային տարածքը կվերամշակվի հատուկ ախտահանիչ միջոցներով: Բացի այդ, խորհրդարանի շենքում շարունակվելու են ախտահանիչ միջոցառումները: Շենք մուտք գործելիս բոլոր անձինք անցնելու են ջերմասքրինինգ: Սահմանվել է շնչադիմակի կրման մոնիտորինգ: Օրենսդիր մարմինը կշարունակի գործել առողջապահության համաշխարհային կազմակերպության և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականների համապատասխան»,- ասված է խորհրդարանի հայտարարության մեջ: