Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Երկրում վարակից մահացածների թիվը կազմել է՝ 7 806:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» է հաստատվել 2 210 մարդու մոտ, ապաքինվել է 5 587 վարակված:

Երեկ ՝ սեպտեմբերի 1-ին, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել էր 3 886 մարդ, ապաքինվել է 4 103 պացիենտ, մահացել է 74 հիվանդ: