Վրաստանում, վաղվանից, միջքաղաքային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը
14:38, 24.02.2021
Վաղվանից կվերսկսի աշխատանքը միջքաղաքային տրանսպորտը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
«Միջքաղաքային տրանսպորտը կվերսկսի իր աշխատանքը վաղվանից, փետրվարի 25-ից»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Տեղեկության համար, Վրաստանում կրկին ուժի մեջ է մնում տեղաշարժի արգելքը: