Վրաստանում ռեստորանները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 12:00-ն
Վրաստանում ռեստորանները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 12:00-ն

Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեի խոսքով, ռեստորանները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 12:00-ն:

Ըստ նրա, այս սահմանափակումը վերաբերում է նաև հյուրանոցների ռեստորաններին ու ժամանցի հաստատություններին:

«Ռեստորանների նկատմամբ սահմանափակումները շարունակում են մնալ: Ռեստորանները բաց կլինեն միայն մինչև երեկոյան 12:00-ն: Այս ժամանակից հետո ռեստորանները չեն աշխատի, նույնը վերաբերում է նաև ժամանցի այլ հաստատություններին, իհարկե, նաև գիշերային ակումբներին: Բացի այդ, այս սահմանափակումը վերաբերում է նաև հյուրանոցների ռեստորաններին», – ասաց Գիորգի Ղիբրաձեն:

Թողնել մեկնաբանություն