Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 38 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 38 պացիենտ:

երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 614:

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 734 նոր դեպք, ապաքինվել է 3 895 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 36 պացիենտ: