Վրաստանում այսօր սպասվում է ուժեղ անձրև
Վրաստանում այսօր սպասվում է ուժեղ անձրև

Վրաստանի ողջ տարածքում նոյեմբերի 17-ին սպասվում է ուժեղ անձրև, իսկ բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն և ձնաբուք:

Ինչպես 1tv.ge-ին ասել է միջավայրի ազգային գործակալության օդերևույթաբանական կանխատեսումների ծառայության ղեկավար Սվետլանա Նիորաձեն, սպասվող տեղումները հնարավոր է վարարեն փոքր գետերը:

Օդերևույթաբանները բարձրալեռ շրջաններում ձյան տեղումների հետևանքով սպասում են նաև ձնահոսքներ:

Սվետլանա Նիորաձեի լրատվությամբ, նոյեմբերի 17-ին արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը լինելու է 9-14 աստիճան, իսկ արևմտյան Վրաստանում այն հասնելու է 10-15-ի: Թբիլիսիում սպասվում է 12 աստիճան, որի հետ միասին կանխատեսվում է քամի:

Նոյեմբերի 18-ից Վրաստանի ողջ տարածքում եղանակը բարելավվելու է , անձրևները դադարեցվելու են, սակայն օդի ջերմաստիճանը չի փոխվելու:

Ինչպես 1tv.ge-ին ասել է միջավայրի ազգային գործակալության օդերևույթաբանական կանխատեսումների ծառայության ղեկավարը, արևմտյան Վրաստանում սպասվում է 10-15 աստիճան ջերմություն, իսկ արևելյան Վրաստանում 9-14 աստիճան: