Վրաստանից Իրաք և Սիրիա պայքարելու մեկնած 50 մարդ վերադարձել է հայրենիք. Washington Post
Վրաստանից Իրաք և Սիրիա պայքարելու մեկնած 50 մարդ վերադարձել է հայրենիք. Washington Post

«Այժմ, երբ «Իսլամական պետությունը» անկում է ապրել Իրաքում և Սիրիայում, ուր են գնում մարտիկները» – այս վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան Washington Post հրատարակությունը:

Հոդվածում ներկայացված է Soufan Center-ի և «Գլոբալ ռազմավարության ցանցի» հետազոտությունը, որի համաձայն, «Իսլամական պետության» պարտությունից հետո արդեն հայրենիք է վերադարձել 5600 մարտնչող: Soufan Center-ի հետազոտության անվանումն է՝ «Խալիֆաթից զատ. արտասահմանցի մարտիկներ և վերադարձածներից եկող վտանգ»:

Փաստաթղթում ներկայացված տվյալների համաձայն, ջիհադիստները շարքերում պայքարելու համար Վրաստանից Իրաք և Սիրիա էր մեկնել ավելի քան 200 մարդ, որոնցից մոտ 50-ը արդեն վերադարձել է հայրենիք, իսկ ավելի քան 50-ը մինչ այժմ մնում է թեժ կետում: