Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը ներկա է գտնվել ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նիստին
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը ներկա է գտնվել ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նիստին

Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին, Բրյուսել կատարած պաշտոնական այցի շրջանակներում ներկա է գտնվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ուժերի ղեկավարների մակարդակով, ռազմական հանձնաժողովի նիստին:

Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, պաշտպանության ուժերի հրամանատարը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան ձևաչափով հանդիպմանը և դաշինքի անդամ պետությունների պաշտպանության ղեկավարներին տեղեկացրել տարածաշրջանում անվտանգության միջավայրի հետ և խոսել գոյություն ունեցող մարտահրավերների ֆոնին Սև ծովի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժեղացված ներգրավվածության կարևորության մասին: Նա կարևորել է Վրաստանի պաշտպանության ուժերի և ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը: Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին մանրամասն խոսել է Վրաստանի պաշտպանության ուժերի վերափոխման գործընթացի, ընթացիկ բարեփոխումների և պաշտպանության ուժերի զարգացման երկարաժամկետ, 10-ամյա տեսլականի մասին: Նշվել է նաև ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի հաջող իրականացման գործընթացը և ավելի կայուն և փոխկախված պաշտպանական ուժերի ստեղծման կարևորությունը: Շեշտը դրվեց Վրաստանում բազմազգ զորավարժությունների անցկացման կարևորության, ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնի (JTEC) դերի և կարողությունների, վրացական պաշտպանական պատրաստության ծրագրի (GDRP) կարևորության և զարգացման հետագա ծրագրերի վրա: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը խոսել է նաև Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Հստակ աջակցություն» առաքելությանը վրացական պաշտպանական ուժերի մասնակցության մասին, ընդգծելով վրացի զինվորականների արհեստավարժությունը և նրանց նվիրվածությունը անվտանգության ընդհանուր նպատակներին:

Այցի ընթացքում գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին, հանդիպել է նաև Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատար (SACEUR) / ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության հրամանատար (EUCOM) գեներալ Թոդ Ուոլթերի և նրա արտասահմանցի գործընկերների հետ: