Վրաստանի նախագահը Արչիլ Տատունաշվիլիին ետմահու պարգևատրել է փառքի շքանշանով (տեսանյութ, ֆոտոշարք)

Վրաստանի նախագահը առանձնահատուկ քաղաքացիական պատասխանատվության և խիզախության արտահայտման համար, Արչիլ Տատունաշվիլին ետմահու պարգևատրվել է փառքի շքանշանով:

Նախագահի վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, պետական պարգևը երկրի նախագահը փոխանցել է Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի անդամներին:

Գիորգի Մարգվելաշվիլին Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի անդամներից մանրամասն լրատվություն է լսել, հետաքննության և փորձաքննության ընթացքի մասին: Հանդիպմանը խոսքը վերաբերել է մարդու իրավունքների եվրոպական դատարան, Ռուսաստանի դեմ մտցվելիք միջպետական հայցին:

Վրաստանի նախագահ, Գիորգի Մարգվելաշվիլին գտնում է, որ Վրաստանը պետք է Արչիլ Տատունաշվիլիի սպանության կապակցությամբ, Ստրասբուրգի դատարան միջպետական հայց մտցնի Ռուսաստանի դեմ:

 

 

Թողնել մեկնաբանություն