«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ունի նոր քաղաքական խորհուրդ
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ունի նոր քաղաքական խորհուրդ

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ունի նոր քաղաքական խորհուրդ:

Քաղխորհրդի նորացված կազմը հաստատել են այսօր՝ կուսակցության հինգերորդ համագումարին:

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման քաղխորհուրդն ունի 15 անդամ. «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձե, փոխխոսնակ Թամար Չուգոշվիլի, փոխխոսնակ Գիորգի Վոլսկի, խորհրդարանի նախագահը տեղակալ Իլիա Նակաշիձե, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձե, խորհրդարանում «Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձե, խորհրդարանի անդամներ՝ ԴԻմիտրի Սամխարաձե, Բիձինա Գեգիձե, Իրկալի Տրիպոլսկի, կառավարության անդամներ՝ Մաիա Ցքիտիշվիլի և Սոզար Սուբարի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե և «Գործընկերային հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձե: