ՈՒկրաինայի գլխավոր դատախազը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալի հետ
ՈՒկրաինայի գլխավոր դատախազը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալի հետ

ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հունվարի 12-ին հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գոգաձեի հետ: Այս մասին ասված է ՈՒկրաինայի գլխավոր դատախազության վեբ կայքում տեղադրված հայտարարության մեջ: Տարածված լրատվությամբ հանդիպումը տեղի է ունեցել Կիևում:

«Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հրատապ հարցեր: Կոնկրետ քրեական գործառույթային և արտահանձնման ժամանակ միջազգային-իրավական հարցեր»,-ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ «ՈՒկրաինսկայա Պրավդա» հրատարակչության հարցին, արդյոք հանդիպմանը քննարկվել է Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման հարցը, ՈՒկրաինայի գլխավոր դատախազության մամլո խոսնակ Լարիսա Սարգանը հայտարարել է, որ նրանից ավել, ինչ գրված է հայտարարության մեջ ասել չի կարող: