Սաակաշվիլին դեռ շանս ունի,  համաձայնվի Վրաստան ինքնակամ արտահանձնման պայմանին. Լուցենկո
Սաակաշվիլին դեռ շանս ունի,  համաձայնվի Վրաստան ինքնակամ արտահանձնման պայմանին. Լուցենկո

ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարում է, որ Սաակաշվիլին դեռ շանս ունի,  համաձայնվի Վրաստան ինքնակամ արտահանձնման պայմանին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է գլխավոր դատախազը ամեն ինչ կախված է Միխեիլ Սաակաշվիլիից:

«Ամեն ինչ կախված է նրանից: Սաակաշվիլին դեռ շանս ունի,  համաձայնվի Վրաստան ինքնակամ արտահանձնման պայմանին կամ էլ պետք է գիտակցի, որ ՈՒկրաինայում օրենքը կանգնած է ամեն ինչից վեր: Հավանաբար երկրորդ տարբերակը մեզ կտանի մինչև նրա արտահանձնման գործընթացին,- ասել է Լուցենկոն:

Հարցազրույցի ժամանակ գլխավոր դատախազը խոսել է նաև իր ճակատագրի մասին և հույս է հայտնել, որ նրան կտրվի 2018 թվականի գարնանը հանգստանալու հնարավորություն: