Բողոքարկիչ դատարանում կապացուցենք, որ Միխեիլ Սաակաշվիլին պետք է մնա տնային կալանքի տակ. Լուցենկո
Բողոքարկիչ դատարանում կապացուցենք, որ Միխեիլ Սաակաշվիլին պետք է մնա տնային կալանքի տակ. Լուցենկո

ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հայտարարությամբ, նա չի համաձայնվում  Սաակաշվիլիի հանդեպ կայացրած որոշմանը:

Օդեսայի նախկին նահանգապետի դատական նիստի կապակցությամբ հարցերին, գլխավոր դատախազը պատասխանել է մամլո ասուլիսի ժամանակ:

«Դատարանը չի բավարարել դատախազության միջնորդությունը Սաակաշվիլիի կապակցությամբ, ով հրաժարվում է համագործակցել հետաքննության հետ այն ժամանակ, երբ նրա աջ ձեռքը Սվիրիդոն Դանգաձեն գտնվում է բանտարկության մեջ: Կարելի է խոսել վատ դատավորների մասին, սակայն ես, որպես գլխավոր դատախազ իրավունք չունեմ հարցականի տակ դնել երկրի հիմքը՝ օրենքը, որը բոլորի համար հավասար է: Համաձայն չեմ դատարանի որոշման հետ, քանզի գտնում եմ, որ ներկայացրել ենք բավարար ապացույցներ մեր միջնորդությունը բավարարելու համար: Այժմ մեզ սպասվում է բողոքարկիչ դատարանի նիստը, որի ժամանակ կրկին ներկայացնելու ենք ապացույցները»,- ասել է Լուցենկոն: