Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետին առաջարկել է կնքել խաղաղարար պայմանագիր
Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետին առաջարկել է կնքել խաղաղարար պայմանագիր

Ռուսաստանի նախագահը Ճապոնիայի վարչապետին առաջարկել է մինչև տարեվերջ կնքել խաղաղարար պայմանագիր: Հայտարարությունը Վլադիմիր Պուտինն արել է Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում անցկացված Արևելյան տնտեսական ֆորումին:

«Եկեք կնքենք խաղաղարար պայմանագիր: Հիմա չէ, բայց մինչև տարեվերջ, առանց նախապայմանների»,- դիմել է Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեին:

Ռուսաստանի նախագահի հայտարարությամբ, Ճապոնիայի հետ խաղաղարար պամանագիրը կնքելուց հետո, հնարավոր կլինի լուծել որոշ վիճելի հարցեր: