Վերջին մեկ օրում Ռուսաստանում «կովիդ 19» է հաստատվել 11 615 մարդու մոտ
Վերջին մեկ օրում Ռուսաստանում «կովիդ 19» է հաստատվել 11 615 մարդու մոտ

Վերջին մեկ օրում Ռուսաստանում «կովիդ 19» է հաստատվել 11 615 մարդու մոտ: Սա մայիսի 11-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, համավարակի տարածումից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 237 504 դեպք:

Նոր դեպքերից 411-ը արձանագրվել է Սանկտ Պետերբուրգում, 347-ը` Մոսկվայի մարզում, 253-ը` Ռոստովի մարզում, 204-ը`Նիժեգորոդում:

Ներկայումս Ռուսաստանում բուժվում է 227 265 մարդ: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 188 մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 21 663: