Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է՝ 12 344:

Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 3 410 անձի մոտ, ապաքինվել է 4 732 հիվանդ։

Երեկ, դեկտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 950 դեպք, ապաքինվել է 2 014 վարակված, մահացել է 40 մարդ:

Թողնել մեկնաբանություն