Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 576:

Այսօր, երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 234 նոր դեպք, ապաքինվել է 349 պացիենտ:

Հիշեցնենք, մարտի 6-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 355 նոր դեպք, ապաքինվել էր 91 պացիենտ: