Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 469:

Այսօր «կովիդ 19» հաստատվել է 504 մարդու մոտ, ապաքինվել է 2 038 պացիենտ:

Երեկ, մայիսի 16-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 968 նոր դեպք, ապաքինվել է 903 պացիենտ, մահացել՝ 16 մարդ:

Թողնել մեկնաբանություն