Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը հասել է 3 096-ի: Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 006 նոր դեպք, ապաքինվել է 1 050 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 16 պացիենտ: