Վակեի այգում հյուրանոց չի կառուցվի
Վակեի այգում հյուրանոց չի կառուցվի

Վակեի այգում հյուրանոց չի կառուցվի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ «Բուդապեշտ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ հանդիպումից հետո:

«Վակեի այգին հաղթեց: Ցանկանում եմ շնորհավորել Թբիլիսիին և թբիլիսեցիներին: Մեզ հաջողվեց ներդրողների հետ հասնել համաձայնության, այս կոնկրետ վայրում, Վակեի այգում որևէ բան չի կառուցվի: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ակտիվիստներին, որոնք առաջին օրվանից ներգրավված էին և պաշտպանում էին այս կոնկրետ կանաչ տարածքը»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է քաղաքապետը, ներդրողներին որևէ փոխհատուցում վճարելու մասին խոսք չկա: