Թուրքիայից ներկրված 23 450 կգ. կարտոֆիլի մեջ հայտնաբերվել է կարտոֆիլի քաղցկեղ, որի պատճառով այն վերադարձվելու է արտահանող երկիր
Թուրքիայից ներկրված 23 450 կգ. կարտոֆիլի մեջ հայտնաբերվել է կարտոֆիլի քաղցկեղ, որի պատճառով այն վերադարձվելու է արտահանող երկիր

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկությամբ, «Սարփի» մաքսային անցակետով, Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան է մտել 23 450 կիլոգրամ կարտոֆիլով բեռնված ավտոտրանսպորտային միջոց:

«Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից, բուսասանիտարական գործողությունների իրականացման ժամանակ, հաստատվել է կարտոֆիլի քաղցկեղ (Synchytrium endobioticum):

«Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն, նշված ապրանքը կվերադարձվի արտահանող երկիր», – հայտարարել են եկամուտների ծառայությունում: