Աջարիայում թմրանյութերի մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել
Աջարիայում թմրանյութերի մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել

Վրաստանի ՆԳՆ Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները տարբեր ժամանակներում ձերբակալել են երկու անձի՝ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով։

«Մեղադրյալների անձնական և բնակելի տների խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները տարբեր վայրերից առգրավել են նաև առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ՝ որպես ապացույց, այդ թվում՝ «Մեթադոն» և «Ալֆա-ՊՎՊ», – հայտնել են ՆԳՆ-ից։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։