Թուրքիայի նախագահը Գերմանիային կոչ է անում, Փեթհուլլահ Գյուլենի շարժումը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն
Թուրքիայի նախագահը Գերմանիային կոչ է անում, Փեթհուլլահ Գյուլենի շարժումը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն

Թուրքիայի նախագահը Գերմանիային կոչ է անում, Փեթհուլլահ Գյուլենի շարժումը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն:

«Մեր առաջնահերթ ակնկալիքն է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ռազմական հեղաշրջման փորձի համար պատասխանատվության կենթարկի Գյուլենի կազմակերպությանը, ինչպես դա արեց Բրիտանիան»,- գրել է Թուրքիայի նախագահը Frankfurter Allgemeine Zeitun-ում:

Գերմանիան հրաժարվել է Թուրքիայի առաջարկից և պահանջել լրացուցիչ ապացույցներ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոդվածում հանդես է եկել Թուրքիա-Գերմանիա առևտրատնտեսական կապերի հզորացման և խնդիրների չեզոքացման նախաձեռնությամբ:

Reuters-ի տեղեկությամբ, Գերմանիայում ապրում է թուրքական ծագում ունեցող երեք միլիոն մարդ: Գերմանիայի կողմից ռազմական հեղաշրջման փորձի հավանական կազմակերպիչներին ապաստան տալը դարձել է Անկարայի վրդովմունքի պատճառ:

Սկսվում է Թուրքիայի նախագահի եռօրյա արցը Գերմանիա: Այցի շրջանակներում Էրդողանը Կյոլն քաղաքում բացելու է մզկիթ: