Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրամիությունում. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրամիությունում. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրամիությունում: Ըստ թուրքական լրատվամիջոցների, այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լեյենի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանի խոսքով, Եվրամիությունը Թուրքիայի օրակարգի առաջին տեղում է:

Թուրքիայի առաջնորդը հանդես է գալիս 2021 թվականի համար, Եվրամիության հետ ներգաղթի ոլորտում համագործակցության նոր արդյունավետ միջավայր ստեղծելու նախաձեռնությամբ: Էրդողանը քննարկում է նաև Եվրամիության հետ մաքսային միության թարմացումը, Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ապահովումը և Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության նոր քայլերը: