Թբիլիսիում, բնակելի շենքերից մեկի վերելակում գտել են նորածին երեխա, նա տեղափոխվել է հիվանդանոց
Թբիլիսիում, բնակելի շենքերից մեկի վերելակում գտել են նորածին երեխա, նա տեղափոխվել է հիվանդանոց

Թբիլիսիում, Վարկեթիլի թաղամասում, բնակելի շենքերից մեկի վերելակում գտել են նորածին երեխա: Շտապ օգնության անձնակազմը նորածնին տեղափոխել է հիվանդանոց: Նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ բավարար է, կայուն:

Ինչպես հայտարարել է Գիվի Ժվանիայի անվան մանկաբուժական կլինիկայի բժիշկ Խաթունա Լոմաուրին, երեխան ունեցել է ցածր ջերմություն:

«Շտապ օգնության կողմից մեր կլինիկա է բերվել նորածին, երեկ, 22:12-ին: Նորածինն ունեցել է ցածր ջերմություն: Մշտապես վերահսկվում է նրա վիճակը, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Խաթունա Լոմաուրին:

Ներքին գործերի նախարարությունում հարուցվել է քրեական գործ, ՔՕ-ի 127-րդ հոդվածով, որը նկատի ունի կյանքի համար  վտանգավոր պայմանի ստեղծում: