Թբիլիսին անպայման կլինի կյանքով լեցուն քաղաք, որտեղ կլուծվեն կառուցապատման, էկոլոգիայի, տրանսպորտի հարցերը. Կախա Կալաձե
Թբիլիսին անպայման կլինի կյանքով լեցուն քաղաք, որտեղ կլուծվեն կառուցապատման, էկոլոգիայի, տրանսպորտի հարցերը. Կախա Կալաձե

Այսօր պատմական և կարևոր օր է, այսուհետ Թբիլիսին կունենա նոր ընդհանուր պլան – Քաղաքի զարգացման սահմանադրությունը,- այս մասին մամլո ասուլիսին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, այսօր Սակրեբուլոն ընդունելով ընդհանուր պլանը՝ կապահովի մայրաքաղաքի ճիշտ և երկարատև զարգացումը:

«Թբիլիսիի Հողամասի կառուցապատման ընդհանուր ծրագրի շուրջ աշխախտել ենք բոլորս – հեղինակները, բնագավառի մասնագետները, մունիցիպալ ծառայությունը, Սակրեբուլոյի անդամները, որի համար նրանցից յուրաքանչյուրին ցանկանում եմ հայտնել շնորհակալություն»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, ընդհանուր պլանի հաստատումը առաջին կարևոր քայլն է քաղաքը ճիշտ կառավարելու համար:

«Տարիներ շարունակ հավաքված բոլոր սխալները մեկ գործողությամբ չենք կարող ուղղել, սակայն կա այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում է Թբիլիսիի զարգացման նոր ճանապարհը»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, կանցնի ժամանակ և Թբիլիսին անպայման կլինի կյանքով լեցուն քաղաք, որում լուծված կլինեն կառուցապատման, էկոլոգիայի, տրանսպորտի հարցերը, կլինի տնտեսական բարձր ակտիվություն, որը կապահովի մարդկանց համար կյանքի համար արժանի պայմանների ստեղծում: