Շատ մեծ նշանակություն ենք շնորհում Կոնստանցա նավահանգստի հետ հարաբերությանը, առանձնապես այն ֆոնին, որ Վրաստանում կառուցվում է խորջրյա նավահանգիստ. Մամուկա Բախտաձե
Շատ մեծ նշանակություն ենք շնորհում Կոնստանցա նավահանգստի հետ հարաբերությանը, առանձնապես այն ֆոնին, որ Վրաստանում կառուցվում է խորջրյա նավահանգիստ. Մամուկա Բախտաձե

Քաղաքական երկխոսությունը Վրաստանի և Ռումինիայի միջև այսօր բարձր մակարդակի վրա է, մեզ համար կարևոր է, տնտեսական համագործակցության խորացումը,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա բախտաձեն հայտարարել է Ռումինիայում, Ռումինիայի վարչապետ Վասիլիկա-Վյորկա Դենչիլայի հետ հանդիպումից հետո, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով Վրաստանը պատրաստ է ունենալ ամբիցիոնալ օրակարգ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար, Սև ծովի տարածաշրջանում գոյություն ունեցող դեռ.ս չբացահայտված ներուժը մինչև վերջ բացահայտելու համար:

Վարչապետի խոսքով, Վրաստանի նավահանգիստների և Կոնստանցա նավահանգստի միջև հարաբերություններին տրվում է առանձնահատուկ նշանակություն:

Մամուկա Բախտաձեն նշել է, որ Վրաստանը ցանկանում է Ռումինիայի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական որակի:

Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց իր ռումինացի գործընկերոջը հյուրընկալության համար: