Սև ծով է մտել ՆԱՏՕ-ի նավը
Սև ծով է մտել ՆԱՏՕ-ի նավը

ՆԱՏՕ-ի նավը մտել է Սև ծով:

Բոսֆորի դիտորդական կենտրոնի տեղեկությամբ, Թուրքիայի նեղուցներն անցել է Իսպանիայի օդային պաշտպանության համակարգով հագեցած՝ «Քրիստոբալ Քոլոն» ֆրեգատը, որը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ մշտական ​​ռազմածովային խմբի մաս է կազմում:

Ռուսաստանի իշխանությունները արձագանքել են ՆԱՏՕ-ի ռազմանավի Սև ծով մտնելուն: Մոսկվան ասում է, որ Դաշինքի ֆրեգատը վերահսկվում է ռուս զինվորականների կողմից: