Սերգեյ Լավրովը հանդիպել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիգի Ծերեթելիին
Սերգեյ Լավրովը հանդիպել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիգի Ծերեթելիին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիգի Ծերեթելիին:

Հանդիպման մասին տեղեկությունը տարածում է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը:

Սերգեյ Լավրովի և Գիգի Ծերեթելիի հանդիպումը Միլանում կայացել է ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության տեղեկությամբ, Սերգեյ Լավրովը և Գիգի Ծերեթելին քննարկել են Եվրոպայի հրատապ հարցերը: Նրանք զրուցել են նաև ԵԱՀԿ-ի անդամ պետությունների միջև վստահության ճգնաժամի հաղթահարման և կառուցողական երկխոսության և համագործակցության համար խորհրդարանական կապերիի դերի մասին: