Սարփի, Լարսի և Կարմիր կամրջի սահմանային գոտիների մոտ կստեղծվեն կարանտինային գոտիներ
Սարփի, Լարսի և Կարմիր կամրջի սահմանային գոտիների մոտ կստեղծվեն կարանտինային գոտիներ

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, վարչապետից ստացել են հանձնարարություն, Սարփի, Լարսի և Կարմիր կամրջի սահմանային գոտիների մոտ ստեղծվեն կարանտինային գոտիներ:

Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, ցամաքային գոտուց ավելացել է քաղաքացիների մուտքը:

«Այսօր կայացել է հանդիպում վարչապետի հետ: Մենք մեկ անգամ ևս քննարկել ենք բոլոր մանրամասները, որոնք կարևոր են այս իրավիճակում: Քանի որ ցամաքային գոտուց ավելացել է քաղաքացիների մուտքը, վարչապետը հանձնարարել է Սարփի, Լարսի և Կարմիր կամրջի սահմանային գոտիների մոտ ստեղծվել կարանտինային գոտիներ: Այսօր նաև կայացվել է որոշում, որ Վրաստան վերադարձած բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն կարանտինային գոտիներ»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: