Սահմանների բացումը ողջունելի քայլ է. Միխաել Զիբերտ
Սահմանների բացումը ողջունելի քայլ է. Միխաել Զիբերտ

Սահմանների բացումը ողջունելի քայլ է, Եվրամիության բոլոր անդամ պետությունների հետ ճանապարհորդական կարգավորումների նորմալացման ուղղությամբ,- այս մասին իր «Twitter»-ում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության, արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն՝ Միխաել Զիբերտը:

Նա ողջունել է Վրաստանի կառավարության որոշումը, Գերմանիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ:

«Վրաստանը Գերմանիայի և Եվրամիության չորս այլ երկրների ՝ Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի համար բացել է սահմանները: Սա ողջունելի քայլ է Եվրամիության բոլոր անդամ պետությունների հետ ճանապարհորդական կարգավորումների նորմալացման ուղղությամբ»,- Գրել է Զիբերտը:

Վրաստանը սահմանները բացել է Եվրամիության մի շարք երկրների համար: Այդ երկրներն են ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան:

Թողնել մեկնաբանություն