Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5065 նոր դեպք
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5065 նոր դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5065 նոր դեպք: Այսպիսով, երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 912 000-ը:

Բացի այդ, վերջին մեկ օրում Ռուաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով զոհվել է 114 մարդ:

Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 15 498:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 6568 մարդ, իսկ համավարակի  մեկնարկից մինչև օր, երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 722 964 մարդ: