Ռուսաստանը խաղաղասեր երկիր է և ագրեսիվ ծրագրերի չունի. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը խաղաղասեր երկիր է և ագրեսիվ ծրագրերի չունի. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանում ընթացող մասշտաբային ռազմական վարժանքներին ներկա է գտնվել երկրի նախագահը: Վլադիմիր Պուտինի գնահատմամբ, ռուս զինվորականների պատրաստվածության մակարդակը շատ բարձր է և նրանք կարող ենք հաղթահարել բոլոր խոչընդոտները:

Ռուսաստանի առաջնորդի խոսքով, երկիրը կշարունակի զինված ուժերի արդիականացումը, որպեսզի նրանք «կարողանան պաշտպանել Ռուսաստանի ինքնիշխանությունը և օգնել դաշնակիցներին»:

Դրա հետ մեկտեղ, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղասեր երկիր է և ագրեսիվ ծրագրերի չունի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում արդեն մի քանի օր է ընթանում է «Վաստոկ 2018» զորավարժությունը: