Ռուսաստանը ոչ մեկի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն ստեղծում է իրավիճակ, որ մնացած երկրները չունենան Մոսկվայի հետ պատերազմի մտահղացում. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը ոչ մեկի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն ստեղծում է իրավիճակ, որ մնացած երկրները չունենան Մոսկվայի հետ պատերազմի մտահղացում. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը ոչ մեկի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն ստեղծում է մի իրավիճակ, որ այլ երկրներ մտադրություն չունենան պատերազմել Մոսկվայի հետ,- այս մասին Ռուսաստանի նախագահը  հայտարարել է «տասս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Վլադիմիր Պուտինի խոսքով, ռազմական ծախսերի տեսանկյունից, Ռուսաստանը աշխարհում զբաղեցնում է յոթերորդ տեղը և ետ է մնում ԱՄՆ-ից, Չինաստանից, Սաուդյան Արաբիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից, սակայն ի տարբերություն այդ երկրների, Ռուսաստանը ամեն տարի կրճատում է ռազմական ծախսերը: Ըստ Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանն առաջինն է մշակել այնպիսի հարձակվողական զենք, որի նմանակը աշխարհում չկա:

«Եթե 2000 թվականին ռուսական բանակը կազմում էր 1,3 միլիոն մարդ, ապա այժմ այդ թիվը 1 միլիոնից պակաս է,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Թողնել մեկնաբանություն