Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաներից մեկում փոխհրաձգության հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել
Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաներից մեկում փոխհրաձգության հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

Ռիո դե Ժանեյրոյի խոշորագույն ֆավելաներից մեկի` Ռոսինյեի ավազակախմբերի և բրազիլական ոստիկանության  միջև փոխհրաձգության հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել:

Ռիո դե Ժանեյրո նահանգի ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն, նրա աշխատակիցները հսկում էին փողոցները, երբ հրաձգությունը սկսվեց: Արդյունքում յոթ հանցագործներ վիրավորվել են, ապա տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել են:

Փետրվարի սկզբից Բրազիլիայի կառավարությունը որոշում է կայացրել Ռիո դե Ժանեյրո նահանգի  անվտանգությունը երկրի զինված ուժերին փոխանցել: Իշխանությունների կարծիքով, նահանգի նկատմամբ ռազմական հսկողությունը, որտեղ հանցագործության մակարդակը շատ բարձր է, պետք է տևի մինչև այս տարվա վերջ:

Այս քայլը բռնության ալիքի հետևանք է դարձել, որի արդյունքում 2017-ին նահանգում զոհվել է ավելի քան 6,700 մարդ, այդ թվում 100-ից ավելի ոստիկան: