Բրազիլիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 18 615 դեպք, մահացել է 194 պացիենտ
Բրազիլիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 18 615 դեպք, մահացել է 194 պացիենտ

Բրազիլիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 18 615 դեպք, մահացել է 194 պացիենտ: Համապատասխան տվյալները տարածում է «Ռոյթերսը»՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Ընդհանուր առմամբ Բրազիլիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան վեց միլիոն դեպք: Նշված ցուցանիշով երկիրն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո:

Վարակի տարածումից ի վեր Բրազիլիայում մահացել է 169 183 վարակված: Կորոնավիրուսից մահացածների թվով, Բրազիլիան ԱՄՆ-ից հետո աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: