Դոնալդ Թրամփ. Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն ավելի մոտ է, քան մարդիկ կարծում են, նախագահ Պուտինը ցանկանում է, որ այն ավարտվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն ավելի մոտ է նպատակին, քան մարդիկ կարծում են։
Թրամփին հարցրել են Կիևի վրա Ռուսաստանի հարձակման մասին, որը տեղի է ունեցել հուլիսի 4-ին իր և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։
«Ես չեմ կարծում, որ Պուտինը ճնշում է զգում։ Նա ուզում է, որ պատերազմն ավարտվի, և Ուկրաինան էլ ուզում է, որ այն ավարտվի։ Մենք բանակցություններ ենք վարում, և կտեսնենք՝ կարո՞ղ ենք արդյոք վերջ դնել այս սարսափելի բանին։ Կարծում եմ՝ մենք ավելի մոտ ենք դրան, քան մարդիկ կարծում են։ Նախագահ Պուտինը ուզում է, որ պատերազմն ավարտվի։ Ես դա շատ վճռականորեն եմ ասում», – ասաց Թրամփը։