Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 56 873 նոր դեպք, մահացել է 1 232 պացիենտ
Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 56 873 նոր դեպք, մահացել է 1 232 պացիենտ

Երրորդ օրն անընդմեջ, Բրազիլիայում կորոնավիրուսից մահանում է ավելի քան 1200 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է վարակման 56 873 նոր դեպք, մահացել է 1 232 պացիենտ:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, վարակվածների ընդհանուր թիվը 9 396 293 է: Նրանցից 228 795-ը դարձել են համավարակի զոհ:

Բրազիլիան մահացության ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղում է ՝ ԱՄՆ-ից հետո: