Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա: Թուրքիայի նախագահին օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ, Սերգեյ Ռյաբկովը:

Թուրքիայի նախագահի հետ միասին Մոսկվա են ժամանել, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ֆինանսների նախարար Բերատ Ալբարիակը:

Թուրքիայի նախագահն այսօր կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի հիմնական թեման կլինի իրավիճակը Իդլիբում: